Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա մշտադիտարկում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի վերաբերյալ:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են դիտակետերի ամրացումը` գաբիոնների տեղադրմամբ:

Բոլոր դիտակետերում իրավիճակի մասին օբյեկտիվ տվյալներ ստանալու համար գործում են շարժական տեսահեռարձակման համալիրներ: Լաչինի միջանցքի տարածքներում՝ Տեղ և Մարտակերտ բնակավայրերում, իրավիճակը վերահսկում են նաև Орлан-10 ԱԹՍ-ները:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակավայրեր, մարդասիրական օգնություն են տրամադրում և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:

Հայաստանի տարածքից քաղաքացիական անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղ: Մեկ օրում նախկին բնակավայրեր է վերադարձել ևս 1479 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է ավելի քան 28 հազար փախստականի անվտանգ վերադարձը:

Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են պայթյունավտանգ առարկաներից մաքրել Լեռնային Ղարաբաղի շրջանները: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 6 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 18 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում գտնվող ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 45 հա տեղանք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 1120 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների օգնությամբ, պատերազմից տուժած տարածքներում շարունակվում են կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնման աշխատանքները: Մեկ օրում վերականգնվել են ավելի քան 2000 մետր էլեկտրահաղորդալար, էլեկտրահաղորդալարերի յոթ հենասյուն, 1600 մետր գազատար, 1200 մետր կապուղի և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

Խանապատի բնակավայրում ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական հոսպիտալի շարժական բրիգադը խորհրդատվություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերել 48 բնակիչների, այդ թվում՝ 12 երեխայի:

Մարտակերտ բնակավայրում շարունակվում է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը:

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ՝ իրականացվում է զոհերի մարմինների որոնում և փոխանակում:

1lurer.am

1128