![](https://araratnews.am/admin/images/1738837142.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։
Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը սկսվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատող համապատասխան Կառավարության որոշման ընդունումից հետո՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում այդ մասին հայտարարությունը տեղադրելուց հետո։ Հայտերի ընդունման համար նախատեսված է 10 օր, որից հետո ևս 3 օր նախատեսված է պայմանագրերի կնքման գործընթացին։ Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։
Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։ Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման թափանցիկության և , որսի գործընթացի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով նախագծով նախատեսվում է օգտագործել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am: