Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախկինում Ադրբեջանը ճանապարհ ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան, ուրեմն այդ հաղորդակցման ուղին ունեցել է: 2020 թվականի պատերազմից հետո ազերիները ավելի մոտեցան և՛ Հայաստանի սահմանին, և՛ մեր սահմանին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով լրագրողի հարցին Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի վերաբերյալ:

«Նախկին երթուղին, որն օգտագործում էին ադրբեջանցիները դեպի Նախիջևան բեռնափոխադրում իրականացնելու համար, Վիլսավար երթուղուց էին օգտվում և դա համեմատաբար երկար երթուղի էր: Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ այդ երթուղու մեծ մասը նրանք անցնեն իրենց տարածքով, իսկ մնացած հատվածը Հայաստանի և Իրանի սահմանին  մոտ տարածով կարողանան այդ երթուղին ունենալ: Ուստի մենք Ադրբեջանին առաջարկեցինք, որ նոր կետով նրբանցք կարողանան շարունակել իրենց բեռնափոխադումները դեպի Նախիջևան»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ երբ ավարտեն ճանապարհաշինական աշխատանքները, ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են Նախիջևան հասնել այդ նոր երթուղով, որի երկարությունը կազմում է 50 կմ:

«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դեմ ենք դրան»,- ասաց Իրանի դեսպանը:  

168