Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 6-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջուջևան-Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

166