Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում երեկ լուր տարածվեց, թե ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանի սոցիալական քարտը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը (Մեծ և Փոքր Մասիսները): Ժամեր անց Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում տարածեցին, որ նման քաղաքացի անձնագրային բաժին չի դիմել։
«Հրապարակը» փորձել է պարզել, թե ինչ է իրականում կատարվել։ Մենք զանգահարեցինք Սարո Լալայանին, հեռախոսազանգին պատասխանեց նա, չխոսեց, ապա փոխանցեց կնոջը։ Լալայանի կինն ասաց, որ ամուսնու պատմածը սուտ է, եղել է խմած, ոչ ադեկվատ վիճակում։
«Մարդը հոգեկան շեղումներ ունի, հարբած, ոչ ադեկվատ խոսել է, չի հասկացել, թե ինչ է խոսել»։ Մեր դիտարկմանը, թե լրատվամիջոցին ասել է՝ Արարատ լեռան պատկերով ստորագրություն ունենալու պատճառով փաստաթուղթ չեն տվել, սակայն ՆԳՆ-ից հերքում են, պատասխանեց․ «Սուտ է ասել, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասաց Լալայանի կինը։