Գողություն բանկային քարտից․ բացահայտում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին 64-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ին բանկոմատներից մեկում փորձել է ստուգել իր քարտի մնացորդը, իսկ րոպեներ անց ծանուցում է ստացել, որ իր բանկային քարտից կանխիկացվել է 100 հազար դրամ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նուբարաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կանխիկացումը կատարել է 48-ամյա մի տղամարդ։
Փետրվարի 6-ին գողություն կատարելու կասկածանքով իրավապահները նրան ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:
Գողոնը հայտնաբերվել է:
07 Փետրվար, 2025 13:54
976
Այս պահին ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է
08 Ապրիլ, 2026 11:14
Ապրիլի 1-ին քաղաքացիները կենսաթոշակները կստանան արդեն բարձրացված ու քարտերի վրա. Թորոսյան (տեսանյութ)
05 Մարտ, 2026 11:30
Այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող ID քարտերի հետ. Արսեն Թորոսյան
13 Փետրվար, 2026 12:57