![](https://araratnews.am/admin/images/1739005031.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ փետրվարի 8-ին՝ ժամը 04։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել հրդեհից տուժածների մասին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։
6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։