Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է վարչապետի՝ հասարակական տրանսպորտից օգտվելու տեսանյութի վերաբերյալ որոշ քննարկումների։

«Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ։ Տարածում են, թե իբր տեսանյութը իրական չէ՝ պնդելով, որ Կրկեսի խաչմերուկի մոտից 7 համարի ավտոբուսով չէր կարող հասնել կառավարական ամառանոց։ Առաջին հայացքից դա ճիշտ պնդում է. 7 համարի ավտոբուսը իրոք չի գնում դեպի կառավարական ամառանոց։ Բայց հարցն այն է, որ վարչապետը 7 համարի ավտոբուսը չի էլ նստել. տեսանյութում նման կադր չկա և չի էլ կարող լինել։ Պարզապես կադրի մեջ մի պահ երևում է, թե ինչպես է 7 համարի ավտոբուսը ուղղակի անցնում, ու միայն դա ոմանց համար բավարար է պնդելու, թե վարչապետը հենց այդ ավտոբուսն է նստում, ավելին 7 համարի կադրից հետո երևում են նոր կադրեր, թե ինչպես է վարչապետը դեռ կանգնած կանգառում և զրուցում մարդկանց հետ, բայց սա ընդամենը նվազագույն փաստն է, որը այս պահին ընդգծում եմ: Իրականում վարչապետը նստում է 11 համարի ավտոբուսը, որը Կրկեսի խաչմերուկի մոտից գնում է կառավարական ամառանոցի մոտ։ Տեսանյութում էլ հստակ երևում է, թե ինչպես է վարչապետը իջնում 11 համարի ավտոբուսից։ Տոմս գնելու մասին դավադրություններին անգամ չարժի անդրադառնալ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով տարածել էր նման տեղեկատվություն, իմ ուղղումից հետո հեռացրեց այն։ Հուսով եմ՝ մյուսներն էլ կունենան բավարար ազնվություն ընդունելու իրենց սխալը։ Լուսանկարում երևում է 11 համարի երթուղին»,- գրել է նա։

246