Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 9-ին, ժամը 13:35 -ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ: ԱՅդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի  մոտակա անասնագոմի (մոտ 150 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։57-ին։ Այրվել է մոտ 20 հակ անասնակեր, անասնագոմի փայտե հատակը՝ մոտ 4 քմ և տանիքի ծածկը՝ մասամբ (մոտ 30 քմ):

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 խոշոր եղջերավոր կենդանի, 30 ոչխար, 20 թռչուն, 1 խոզ և 1 գոճի։

459