![](https://araratnews.am/admin/images/1739115871.jpeg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կատարի սոցիալական զարգացման և ընտանիքի հարցերով նախարար Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմիի, նախարարության աշխատակիցների և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» լիազորված գործադիր տնօրեն Խալիդ Ալ Քուվարիի հետ քննարկել է նրանց գործունեությունը և քաղաքացիական հասարակության դերը Կատարում՝ հասարակության տարբեր խմբերին աջակցելու շրջանակում, ինչպես նաև անդրադարձել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջից։
««Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև ստորագրվեց հուշագիր, որի հիման վրա շուտով վերջինիս հովանու ներքո գործող 8 կենտրոնների հետ կստորագրվեն համագործակցության համաձայնագրեր։ Դա սկիզբ կդնի ավելի գործնական քայլերի, համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման»,- նշված է գրառման մեջ։