Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են:

Oպերատիվորեն մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովսեփյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

630