Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Դոնալդ Թրամփին առաջիկա շաբաթներին կներկայացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման տարբերակները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Քելլոգը տեղեկատվություն կհավաքի պաշտոնյաներից Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովում, ինչպես նաև Կիև և եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելությունների ժամանակ։ Միաժամանակ նրանք նշել են, որ ԱՄՆ-ի հատուկ բանագնացն այս ուղեւորության ընթացքում չի նախատեսում այցելել Մոսկվա։

Ակնկալվում է, որ Քելլոգը եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկի նրանց պատրաստակամությունը՝ առաջնորդություն ստանձնելու զսպող ուժեր տրամադրելու հարցում՝ երաշխավորելու, որ ցանկացած խաղաղ կարգավորում տեղի կունենա:

Միաժամանակ, զրուցակիցները քիչ հավանական են համարել, որ ԱՄՆ-ն այդ ջանքերի համար ռազմական անձնակազմ տրամադրի։

Բացի այդ, նրանք ասացին, որ Քելլոգը կոչ կանի դաշնակիցներին մեծացնել պաշտպանության ծախսերը:

104