Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար։ Այդ մասին այսօր՝ փոտրվարի 11-ին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր հեղինակած տեսանկարահանող սարքերին ոստիկանությանը հասանելիություն տալու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ 

«Ներկայումս,  Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում, ոստիկանությունը շատ հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից։ Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և վերջինիս ոչ իրավասու անձանց անհարգի մասնակցության, ինչն իր հերթին անհնարին է դարձնում դեպքերի տաք հետքերով հայտնաբերումն ու բացահայտումը»,- ասաց նա:

214