Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ գաղափարական տրանսֆորմացիան մենք անվանում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչն է այդ գաղափարախոսության էությունը։ Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է. որ ՀՀ-ը 29 743 քկմ-ով պետություն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը, և ուրիշ նպատակ ՀՀ-ն իր առաջ չի դնում»,- նշեց վարչապետը։ 

Վարչապետը նաև ընդգծեց, որ մենք պետք է խնդիր դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելը։

«Միջավայրում առանց օգնության ապրելու արտաքին բանաձևն ամենևին չի նշանակում մեկուսացում աշխարհից, խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կետի մասին է, թե մենք ինչի համար ենք հարաբերություններ ձևավորում, և այս առումով մեր խաղաղության օրակարգը հենված է հենց այս ընկալման և այս տրամաբանության վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմունքն այն է, որ այս գաղափարական տրանսֆորմացիայի հաջողությունից է կախված Հայաստանի լինելիությանը միջնաժամկետում և երկարաժամկետում, որովհետև մեր խնդիրը եղել և շարունակում է մնալ ՀՀ-ի՝ որպես անկախ պետության հարատևությունը, և մենք Հայաստանի անկախ պետության հարատևության մասին մտածելիս հանգում ենք այս բանաձևին»,- ասաց նա։

218