![](https://araratnews.am/admin/images/1739291436.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«ԱԺ ամբինոից լոփո-լոփո խոսացող դաշնակցականները վարչապետի ներկայությամբ մկան ծակին հազար թուման են տալիս, բայց վարչապետի բացակայությամբ ասլան են կտրում, փիղ են ճղում, վարչապետի հետևից են խոսում։
Վարդանյան Աղվանը լավ հումոր ունի, եփած հավի խնդալն էլ եկավ, թե բա՝ ճի՞շտ է, որ Նիկոլը դողալով գոռացել է փրկե՜՜ք, Քոչարյանն է գալիս։
Իսկ ճի՞շտ է որ 7 տարի մինչև քոքը մաշվեցիք ու արդյունքի չհասաք։
Ճի՞շտ է որ Քոչարյանը աղերսում է քաղաքական կնքահորը քաղաքականությունից դուրս գալու համար։ (հայտնի ձայնագրությունը վկա)
Ճի՞շտ է որ պախարակվել եք մինչև վերջ ու հաջորդ ԱԺ անցնելու հույս չունեք։
ՀԳ․ Հուսով եմ լոփո-լոփո խոսացող ընդդիմությունը իր մեջ ուժ կգտնի այլևս Կառավարության հետ հարց ու պատասխանից չփախնելու»։