Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, թե ովքեր են բարձր ռիսկի խմբում:

«Նրանք են՝

  • Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
  • Շաքարային դիաբետ ունեցող անձինք
  •  Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:

Գրիպի հիմնական ախտանշաններն են`

  • Գլխացավ
  • Մկանացավեր
  • Ջերմության կտրուկ բարձրացում
  • Ցավ կոկորդում, չոր հազ
  • Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`

  • Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
  • Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
  • Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

174