![](https://araratnews.am/admin/images/1739351271.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Եկեք տարանջատենք էմոցիան, մերոնք սիրում են, չէ՞, տատիկների նկարներ դնել, որոնք գնդացիրով նստած են, եկեղեցականների նկարներ, որ մի ձեռքին խաչ է, մյուսին՝ գնդացիր: Բա որ ասում էիք եկեք դատարկենք, այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղն ի վերջո հայաթափեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, արդյոք ԼՂ-ն ուներ շանս պայքարելու, Սիմոնյանը նշեց. «Բա որ շանս չկար, այս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ մեզնից մեծ է եղել, Հայաստանն էլ ի դեպ Ադրբեջանից փոքր է: «Յուղը վրան» զենքերի տեսանյութերը չե՞ք տեսել»,- նշեց Սիմոնյանը և ընդգծեց, որ 2018-ից հետո ՀՀ-ն մեծ օգնություն է ցուցաբերել ԼՂ-ին:
«44-օրյա պատերազմի ժամանակ գիտե՞ք՝ մենք քանի տարբեր ինֆորմացիա ենք ստացել Ղարաբաղի այդ օրվա գործող պաշտոնյաներից, զինվորականներից, ոչ միայն մեր, այլև Ղարաբաղի: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր 4-5 տարբեր ինֆորմացիա՝ իրար հակասող, վերջում մեծ մասամբ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր ճիշտ դուրս գալիս: Հիշու՞մ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, դրա նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»: