Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը սերտ առնչություն ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկայում Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։

Նշենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին: 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սարիկ Մինասյանը, որը փրայմըրիզի արդյունքում ամենաշատ ձայնն էր հավաքել և առաջիկայում հենց նա էլ կգլխավորի իշխող ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակը։

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Գյումրու ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։  

medianews.site

297