![](https://araratnews.am/admin/images/1739360270.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 12-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:
Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն, լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:
Ժամը 7.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է:
51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: