![](https://araratnews.am/admin/images/1739429789.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը Միքայել Մինասյանի հայտնի կադրն է, հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին:
Իսկ երեկ իր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։
Այսկերպ փաստորեն Սերժ Սարգսյանը փորձ է անում Գյումրիում վերցնել իշխանությունը։ Ի դեպ, վերջինս քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է առնվազն 2 ճակատով՝ Միքայել Մինասյանի թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանի ու Մարտուն Գրիգորյանի դեմքերով։ Սակայն բացառված չէ, որ լինեն նաև այլ թեկնածուներ, որոնք ծպտյալ կաշխատեն Սերժ Սարգսյանի համար, դրանց թվում է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Իհարկե, վերոնշյալ անձինք կհերքեն իրենց կապը Սերժ Սարգսյանի հետ, բայց փաստերն ավելի խոսուն են։ Նույն Վարդան Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ ճամբար է փոխել, մեկ ՀՀԿ-ի ջանին էր մեռնում, մեկ Սերժ էր մերժում։