Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել Հայաստանում գործող սպանդանոցների ներկայացուցիչները, որոնց հետ հանդիպել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանը լսել է ոլորտի մասնագետների առաջարկները, դիտողությունները և բարձրացված խնդիրները՝ սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգի կատարելագործման նպատակով։

Հիմնական խնդիրները, որոնք բարձրացվել են՝
🔹 վրիպակների խմբագրման հնարավորության բացակայություն,
🔹 տեսահոլովակների ներբեռման խափանումներ ինտերնետ կապի անջատումների պատճառով,
🔹 Ֆորս-մաժորային իրավիճակներում մորթի իրականացման մեխանիզմների և վնասված կենդանիների հարկադիր մորթի ընթացակարգերի հստակեցում:

Տեսչական մարմնի մասնագետները գույքագրել են բոլոր խնդիրները, Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ դրանք կկարգավորվեն հնարավորինս կարճ ժամկետներում։

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել նաև վերջին ամիսներին տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքից՝ նշելով, որ սպանդանոցային մորթի ծավալները նկատելիորեն ավելացել են։

139