ԱԻՆ-ի աշխատանքները սեպտեմբերի 27-ից եղել են բավականին հագեցած: Եվ ԱԻՆ-ը, բացի իր հիմնական գործառույթներից, նաև ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

 

«ԱԻՆ-ի աշխատանքները բավականին դրական երանգներով են ընդունվել հանրության կողմից: ԱԻՆ-ը ամեն ինչ փորձել է կատարել իր աշխատակիցների միջոցով, որպեսզի պիտանի և հասանելի լինի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով. «Հավաքագրված ողջ օգնությունը պահեստավորվել, սորտավորվել և ուղարկվել է Արցախ»:

 

Փամբուխչյանի խոսքով` հավաքագրված օգնությունը տրամադրվել է նաև  ժամանակավորապես Երևանում և մարզերում գտնվող արցախցիներին` շեշետելով, որ ԱԻՆ-ը բուժվարչության հետ իրականացրել է վիրավորների տեղափոխում և առաջին բուժօգնության ցուցաբերում`ունենալով դաշտային հոսպիտալ: «Այդ օրերին ԱԻՆ-ն իրականացրել է զոհվածների դիակների դուրս բերումը և տեղափոխումը համապատասխան վայրեր»,- ասաց Արմեն Փամբուխչյանը:

 

 

 

 

336