Եղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 19։25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում, Վայոց ձորի մարզի բնակիչ 70-ամյա Գարունիկ Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 65-ամյա Լուսիկ Վ․-ին և նրա որդուն՝ 35-ամյա Արման Գ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, իսկ Արման Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով ինքնուրույն է դիմել բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
13 Փետրվար, 2025 23:37
978
Եղեգնաձորում բшխվել են «Opel Zafira»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ
27 Օգոստոս, 2026 20:26
Եղեգնաձորում բшխվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրшվորներ
10 Հուլիս, 2026 22:09
Եղեգնաձորի սեփականությունն է վերականգնվել ավելի քան կես մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
10 Ապրիլ, 2026 13:34
Վթարային ջրանջատումներ Երևանում և Արմավիրում
17 Հոկտեմբեր, 2026 10:45
Կոտայքում Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր
15 Հոկտեմբեր, 2026 12:31
«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
15 Հոկտեմբեր, 2026 10:10