Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-14-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների (CCAMTAC) հարկային մարմինների ղեկավարների համաժողովի առաջին հանդիպմանը։

ՊԵԿ պատվիրակությունը համաժողովի ընթացքում մասնակցել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ հարկային ոլորտում համաշխարհային միտումների, տարածաշրջանային իրավիճակի, մարտահրավերների, արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և ռիսկերի, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հարցերի  քննարկմանը։

Համաժողովի ժամանակ ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է ԱՄՀ-ի հետ կատարված աշխատանքների արդյունքների մասին շնորհանդեսը:

Այցի շրջանակում ՊԵԿ պատվիրակությունը երկկողմ հանդիպում  է ունեցել  ԱՄՀ CCAMTAC տնօրեն Նորբերտ Ֆունկեի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ և քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի ներկայիս և ապագա հնարավորությունները, որոնք կնպաստեն կարողությունների զարգացմանը։

272