Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսից մինչեւ 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

 

Ընդամենը Ճապոնիայում համավարակի ողջ ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 156 հազար դեպք, 2274 մարդ մահացել Է: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում գտնվում Է 497 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

04 Դեկտեմբեր, 2020 13:13
78
; ;