Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պետության ղեկավարի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում՝ հայտնի աբխազացի քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝  քվեարկությունն անցկացնելու համար 152 ընտրատեղամաս է ստեղծվել հենց Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան վաղը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական էին տվել։

 

179