Պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը. հոգևոր հովիվը տեղափոխվել է հիվանդանոց
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
15 Փետրվար, 2025 15:48
2156
Սավոյական արքայական տան օրդենների համաժողովին մասնակցել է հայկական պատվիրակությունը
01 Հոկտեմբեր, 2026 16:49
Օտարերկրացին արգելափակվել է «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ
11 Սեպտեմբեր, 2026 21:29
Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան
02 Օգոստոս, 2026 14:43
Վարչապետը Գառնու Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի է մասնակցում. Ուղիղ
28 Դեկտեմբեր, 2025 11:14
Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը, կոտրել դռները
25 Հոկտեմբեր, 2024 19:11
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում նորածին է հայտնաբերվել և տեղափոխվել բուժկենտրոն
09 Մայիս, 2024 23:36
Վարչապետը Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել է պատարագի
13 Սեպտեմբեր, 2026 13:07
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
13 Սեպտեմբեր, 2026 10:35
Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14 Օգոստոս, 2026 21:17