![](https://araratnews.am/admin/images/1739640965.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 15-ին՝ ժամը 17։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի գազալցակայանի մոտ բախվել են VAZ (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և Toyota (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 2007 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։