
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի գրառումը․
«Սիրելի քաղաքացիներ,
Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով
ուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում,
դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը,
ապահովել ավելի բարձր եկամտաբերություն:
Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև:
Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»: