Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

61-ամյա նիդեռլանդացի մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ գործկոմը հաստատել է Վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:

Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:

Ֆուտբոլիստի կարիերան

Նիդեռլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ

1981-1992 Այաքս (Նիդեռլանդներ) - 273 խաղ, 29 գոլ

1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ

Որպես ֆուտբոլիստ՝ Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում  4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդեռլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:

Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդեռլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:

Մարզչական կարիերան

1997-2000 «Այաքս» (եր)

2000-2001 «Այաքս» (գլխավոր մարզչի օգնական)

2001-2002 «Տվենտե»

2002-2004 «Յոնգ Այաքս»

2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)

2008-2010 «Այաքս» - գլխավոր մարզչի օգնական

2009 «Այաքս» - գլխավոր մարզչի պաշտոնակատար

2010-2012 «Մելբուռն Հարթ»

2012-2013 «Գվադալահարա»

2013-2017 «Մելբուռն Սիթի»

2017-2018 «Ցվոլե»

2019-2021 Հունաստան

2023-2024 «Այաքս»

639