
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Էր Ռիադում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններն առաջին, բայց «հիմնաքարային քայլն» էին Ուկրաինայում խաղաղության ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։
«Սա իսկապես հիմնաքարային քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների հետ՝ ձգտելով «լսել բոլոր կողմերի տեսակետները»:
«Գործարքի շուրջ բանակցություններ վարելու և խնդիրը լուծելու համար մենք պետք է խոսենք հակամարտության երկու կողմերի հետ: Սա կարևոր առաջին քայլն է դեպի խաղաղություն»,- եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Միաժամանակ, Լևիտը քննադատել է Ջո Բայդենի նախկին վարչակազմի մոտեցումն ուկրաինական ճգնաժամի հարցում։ «Նախկին վարչակազմը ոչ մի բանակցություն, ոչ մի քննարկում չի վարել և դիվանագիտական ջանքեր չի գործադրել այդ ուղղությամբ»,- ընդգծել է նա։