Երբ երաժշտությունն ու պարը դառնում են մեկ շնչառություն. Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը առաջին անգամ հավաքվել էին մեկ հարկի տակ․ լուսանկարներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբ երաժշտությունն ու պարը դառնում են մեկ շնչառություն…
Երեկ՝ փետրվարի 18ին, Կամերային երաժշտության տանը՝ արվեստի խորհրդանշական այդ տարածքում միավորվեցին երկու տարերք՝ Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը։ Սա ոչ թե պարզապես համագործակցություն է, այլ նորի սկիզբը, որտեղ հնչյուններն ու շարժումները հյուսվում են՝ պատմելու պատմություններ, որոնք միայն զգայական տարածքում են, բայց երբեք չեն պատմվում։
Մեր օրերում նման միաձուլումը աննախադեպ է, իսկ դրա հետ սպասվող նոր նախագծերը՝ թռիչք արվեստի անհունի մեջ, որտեղ որակը նորից ու նորից վերագտնելու է ինքն իրեն։
Կադանս նվագախումբ՝
- Սոֆի Միքայելյան - դաշնամուր
- Գուրգեն Ամիրյան - կոնտրաբաս
- Բորիս Եգանյան - ակկորդեոն
- Վարազդատ Խաչումյան - ջութակ
- Հակոբ Ջաղացպանյան - կիթար
Կադանս պարախումբ՝
- Աննա Քալաշյան
- Քնարիկ Կարապետյան
- Միլենա Խաչատրյան
- Քրիստինե Մովսիսյան
- Ռիմա Սարգսյան
- Միլենա Անտոնյան
- Մերի Մաթևոսյան
- Արշակ Գալուստյան
- Վարդան Առաքելյան
- Հարություն Թոփալիդիս
- Արմեն Մկրտչյան
- Նարեկ Զոհրաբյան
- Արսեն Մինասյան
- Սամվել Հակոբյան
Կադանս անսամբլի Գեղարվեստական մասի ղեկավար, խորեոգրաֆ՝ Ասատուր Քալաշյան։
19 Փետրվար, 2025 16:55
326