300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին. Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, թե որքան գումար է ծախսում յուրաքանչյուր ամիս:
«Երբեմն լսում եմ, որ որոշ մարդիկ ասում են, թե ամսական ծախսում են 30-50 հազար ռուբլի։ Մեր օրերում գնաճի պայմաններում, ցավոք, այդքան գումարը բավարար չէ։ Անկեղծ կլինեմ 300-350 հազար ռուբլի է անհրաժեշտ երեքհոգանոց ընտանիքին` նորմալ կյանքով ապրելու համար։ Չեմ նշում նաև հարազատներին, որոնց նույնպես ֆինանսապես օգնում եմ»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 23 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
21 Փետրվար, 2025 13:12
479