Լամին Յամալը բացառել է տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը բացառել է տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
«Ոչ մի դեպքում։ Ոչ մի հնարավորություն։ Անհնար է»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է x.com/fabrizioromano-ն։
17-ամյա Լամին Յամալն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։
21 Փետրվար, 2025 14:33
206