
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների փողոցից շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով «ձախ ձեռնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Արման Բ․-ն է։
Վերջինս հայտնել է, որ Ոսկերիչների փողոցում ժամը 12։30-ի սահմաններում տեսաձայնագրման սարքերի տեղադրման ընթացքում շարժասանդուղքի կոտրվելու հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։