

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ձյան տեղումներին պատրաստ էինք, նախապես նախապատրաստվել էր ամբողջ տեխնիկան, շարժակազմը, մոբիլիզացվել էր 38 մասնագիտացված մեքենա-մեխանիզմ, զրահամաքրման և հարակից տարբեր տրամաչափերի այլ մեքենա-մեխանիզմներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Ընդհանուր առմամբ, թվով 80 միավոր տեխնիկա է եղել, ինչպես նաև մաքրման աշխատանքներին մասնակցել են սանիտարական մաքրման 300-ից ավելի աշխատողներ, ունեցել ենք նախապես պահեստավորված աղի և ավազի բավարար քանակ, տեղումների օրերին՝ հատկապես 22-ին և 23-ին, շարունակվել է աղի կոմբինատից և ավազի հանքից նյութերի ներկրումը»,- ասաց նա:
Ըստ Արեյանի՝ տեղումների առաջին օրը մայրաքաղաքում եղել են դժվարություններ՝ հատկապես դեպի հյուսիսային գոտի բարձրացող փողոցներում:
«Արվել է առավելագույնը, որ քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյկտիվորեն պետք է ասեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 4 ժամ տևողությամբ ունեցել ենք խցանումներ, դժվարանցանելի փողոցներ, պատճառները եղել են ձյան առատ տեղումները և եղանակի կտրուկ փոխվելը: Ձյան տեղումների պատճառով տեխնիկան հայտնվեց խցանումների մեջ և չկարողացավ ժամանակին հասնել փողոցներ, ասել, որ պատրաստ չէինք նախապես, ճիշտ չի լինի, արդար չի լինի»,- նշեց Արեյանը։