Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում ինչ-որ մեկը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով  «դրիֆթ» է անում: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 

«Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի պարեկները հայտնաբերել են 29-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել բաժին։

 

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

115