Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունները, ներառյալ՝
ենթակառուցվածքների բարելավում․
մարքեթինգային համագործակցություն երկու երկրների միջև․
նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծում և զարգացում։
Այս նախաձեռնությունները կօգնեն ամրապնդել Հայաստանի զբոսաշրջային կապերը Ռուսաստանի հետ և խթանել զբոսաշրջության զարգացումը։
25 Փետրվար, 2025 13:03
117