
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Սահմանափակումները չեն տարածվի նաև լիզինգատուների դեպքում:
Պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի հերթական նիստում:
Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հարցի վերաբերյալ կային առաջարկություններ և մտահոգություններ, որոնք քննարկվել են ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի գործընկերների հետ:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող լրացումների ընդունման արդյունքում կբարելավվի տրանսպորտային միջոցները վարձույթով և լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: