Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը մտադիր է անհապաղ և կոշտ արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ եվրոպական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք մտցնելու ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը (ԵՀ)՝ հերքելով Թրամփի այն պնդումները, թե «ԵՄ-ն ստեղծվել է Միացյալ Նահանգները շահագործելու համար»։

«ԵՀ-ն վճռականորեն կպատասխանի դրան ցանկացած պաշտպանողական միջոցով։ Եվրամիությունն աշխարհի ամենամեծ շուկան է, որը ունի ռազմավարական առավելություն ամերիկյան ընկերությունների նկատմամբ»,- ընդգծել են Բրյուսելում։

Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Եվրամիության երկրների ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա։ 

90