Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք տեսել ենք կադրերը եւ դրա հետ կապված փորձել ենք հասկանալ մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրացնելու։ Այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի խոշտանգման վերաբերյալ լուրերին։

«Խնդրում եմ նկատի ունենաք, որ մարդու իրավունքների պաշտպանները ուղղակի մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու եւ դա է պատճառը որ մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել եւ հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այլ խնդիրների», - ասաց նա։

Նկատի ունենալով Վարդանյանի հյուծված տեսքը՝ Մանասյանը նշեց, որ այն տեսնելուց հետո աշխատակազմը հրահանգավորվել է եւ հանձնարարվել է հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք կա։

ՄԻՊ-ը պատասխանելով հարցին՝ ինչու չի դիմում Ադրբեջանի իր պաշտոնակցին՝ տեսակցելու Վարդանյանին, ասաց. «Ադրբեջանի պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից, մենք բնականաբար արձագանք չունենք»։

196