Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած եզրային հարձակվող Արշակ Կորյանը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Ռոդինա», հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2025թ. հունիսի 30-ը։

29-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է Մոսկվայի «Տորպեդոյում», 21 խաղում խփել 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նա նախկինում հանդես է եկել նաև Մոսկվայի «Լոկոմոտիվում», մերձմոսկովյան «Խիմկիում», «Օրենբուրգում», Վլադիկավկազի «Ալանիայում» ու նիդերլանդական «Վիտեսում»։

Կորյանը 2020-21թթ. նա եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, մասնակցել է 5 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

85