
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թբիլիսին չի կարողանա ներել Կիևին Վրաստանի դեսպանին Ուկրաինայից վտարելու համար։ Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Սամխարաձեն հիշեցրել է, որ Վրաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վատթարացումը սկսվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թբիլիսիում ցուցարարներին ուղղված ուղերձից հետո, որտեղ նա քննադատել է Վրաստանի կառավարությանը և պահանջել Վրաստանից Ուկրաինա չարտերային թռիչքներ ուղարկել կամավորներով։
«Դրանից հետո Ուկրաինան արտաքսեց Վրաստանի դեսպանին, որը, ի տարբերություն այլ երկրների դեսպանների մեծ մասի, ամենածանր ժամանակներում չի լքել Կիևը։ Դա ամոթ էր»: – ասել է հանձնաժողովի նախագահը։