Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեի հերթական նիստը։

Ինչպես հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամիը, օրակարգում քննարկվել է շարժման ռազմավարական ուղղությունը՝ ներառյալ առաջարկված նպատակները, սկզբունքները և ընդհանուր դրույթները։ Հաջորդ քայլը կլինի տակտիկական գործողությունների և գործիքակազմի սահմանումը, որոնք ուղղված կլինեն ռազմավարության կենսագործմանը։

«Նիստի երկրորդ հատվածում քննարկվեց մարզային կոմիտեներ ձևավորելու սկզբունքը։ Որոշվեց ամեն մարզում ստեղծել 5-9 հոգանոց կոմիտեներ՝ հստակ կառուցվածքով։ Սկզբնական փուլում կոմիտեները կձևավորվեն Վայոց Ձորում, Սյունիքում, Լոռիում և Գեղարքունիքում, քանի որ այս մարզերում ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը արդեն ունեցել է հանդիպումներ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում։

Նպատակն է, որ այդ հանդիպումների ակտիվ մասնակիցները, ովքեր իրապես կիսում են կրթության կարևորության գաղափարը, ընդգրկվեն մարզային կոմիտեների կազմում և լինեն մարզերում գաղափարի տարածման շարժիչ ուժը։

«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ և բոլորից սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ և համընդհանուր արժեք՝ հասցնելով այն Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

389