«Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով. ՀՖՖ-ի հայտարարությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների անկարգություների պատճառով:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում:
Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցներ ձեռնարկելուց:
Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն իրավապահ մարմինների հետ համատեղ ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»,- ասված է հայտարարության մեջ:
28 Փետրվար, 2025 19:38
1144
Ավտոմեքենան բախվել է «Արարատ»-ի ֆուտբոլիստի տան պատին․ մայր ու դուստր հոսպիտալացվել են
18 Նոյեմբեր, 2025 23:40
Փոխվել է «Նոա»-«Արարատ» հանդիպման անցկացման վայրը
11 Սեպտեմբեր, 2024 23:15
Նոյեմբերի 16-ին մեր տղերքը սատկացրել են թշնամուն, իրենք տասնյակ զոհեր ունեն. ազատամարտիկների ասուլիսը (տեսանյութ)
26 Նոյեմբեր, 2021 14:33