
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է «Լիդիան» ընկերության և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը՝ Ամուլսարում հանքարդյունաբերության լայնածավալ ծրագրի վերսկսման վերաբերյալ, որը ենթադրում է տնտեսության մեջ միլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք աշխատատեղեր կստեղծեն և կապահովեն Միացյալ Նահանգների և Հայաստանի բարգավաճումը: Այդ մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ:
«Հայաստանը բաց է ԱՄՆ բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է, որ աջակցում է մեզ ավելի բարեկեցիկ ապագա կերտելու մեր համատեղ աշխատանքում»,- ասված է ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Կառավարությունն ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, կնպաստի սահմանամերձ մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև միջնաժամկետում կապահովի պետական բյուջեի էական մուտքեր: