Սպերցյանը վնասվածք է ստացել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Այս մասին հայտնել է TASS-ը:
Սպերցյանը վնասվածք է ստացել երկրորդ խաղակեսի միջնամասում «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ֆերնանդո Կոստանցայի հետ բախման ժամանակ։ «Կրասնոդարի» բժշկական շտաբը ստիպված է եղել պատգարակ օգտագործել, քանի որ ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:
71-րդ րոպեին Սպերցյանի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Ալեքսանդր Չեռնիկովը։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
02 Մարտ, 2025 00:17
447