ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։

Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»։

Ավելի վաղ Աբրահամյանը նշել էր, որ ձերբակալվել է սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձը։ 

06 Դեկտեմբեր, 2020 16:28
272
; ;