
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 27-ին Արարատի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը։
Այդ օրը՝ ժամը 09:10-ի սահմանում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանները և քննիչները, որոնք պարզել են, որ մահացածն Արտաշատ քաղաքի բնակիչ 105-ամյա Աշխեն Մ.-ն է՝ մարզի ամենատարեց բնակիչը:
Ըստ դատաբժշկի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: