Ինչպես է բաշխվել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ՊԵԿ-ից հայտնում են՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ Կառավարության 28.11.2024 թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
- 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
- 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել են՝
- 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից.
- 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
03 Մարտ, 2025 10:56
111
Քանի էլեկտրամոբիլ է ներմուծվել 2025-ին. ՊԵԿ–ը՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին
28 Փետրվար, 2025 12:58
Հոկտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ. ՊԵԿ
16 Հոկտեմբեր, 2024 15:32
Հոկտեմբերի 7-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ․ ՊԵԿ
07 Հոկտեմբեր, 2024 14:41